Չինաստանի իշխանությունները Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի կազմակերպիչներին տեղեկացրել են, որ չեն մասնակցի այդ հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել Է Ադոլֆ Հիտլերի հետ:
Ռուսական ռազմական տեխնիկաներում օգտագործվում են դետալներ, որոնք արտադրվում են արևմտյան երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ Մեծ Բրիտանիայում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Վլադիմիր Զելենսկին Խարկովում անց է կացրել Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կազմի հավաք և այնտեղ առկա իրավիճակն անվանել «ընդհանուր առմամբ վերահսկելի»:
Ռուս զինվորականները Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքի հյուսիսային հատվածում ընթացող մարտերի ընթացքում սկսել են գերեվարել տեղի բնակիչներին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն:
Ավելի վաղ, ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը հանդիպումներ պետք է ունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Լավրովը նաև հավելել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում կայանալիք խորհրդաժողովն անհրաժեշտ է միայն «Ռուսաստանին նոր վերջնագրի ձևավորման համար»:
Վլադիմիր Զելենսկին Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորել է Ուկրաինայի բնակիչներին՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմում Աստծուն անվանելով Ուկրաինայի «դաշնակից»: